Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.11.2019 - 21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 2018թ. ապրիլի 26‑ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետև, 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ Կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.-ն և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ.-ը (որպես Հովանավորներ) և Հովանավորների կողմից Ծրագրի իրականացման համար հիմնադրված ԷֆԱրՎի Մասրիկ ՓԲԸ-ն (որպես Կառուցապատող) կնքել են Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր (այսուհետ՝ ԿԱՀ):  ԿԱՀ‑ն կնքելուց հետո, Հովանավորները հաջողությամբ բանակցել են IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և EBRD-ի հետ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) (այսուհետ միասին՝ Ֆինանսավորման Կողմեր) Ծրագրի իրականացման համար  վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով: 2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ի 12.1 հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ‑ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ԿԱՀ‑ով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրացնի ԿԱՀ‑ով Կառավարության ստանձնած պարտավորությունները։ Բանակցությունները ավարտվել են 2019թ․ օգոստոսին՝ ստորև ներկայացվող փոփոխությունների առաջարկով։
0 3749

Discussed 31.10.2019 - 20.11.2019

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում (կցվում է)։
0 4000